Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է. "Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:Այդ թվում՝Տաշիր պիցցա,Լաբիրինտ,Նովելլա մյուզիք հոլ,Մոնտանա մյուզիք հաուս,Հուկահ լաունջ & Ռումս,և այլ շինություններ, կրպակներ:Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի":