Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-18-ը աշխատանքային այցով գտնվելու է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են հանրապետության նախագահի և մի շարք գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումները: