22.05.2025
Քննարկվել են ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման խնդիրները
17.04.2024
Քննարկվել են ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման խնդիրները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը ներկա էին նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, կեղտաջրերի մաքրման, խմելու և ոռոգման ջրերի համակարգերին վերաբերող այլ հարցերի: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ արդյունավետ աշխատանքը՝ հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման արդյունավետ լուծումներ գտնելու և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։