13.04.2026
Հայաստանն մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Վրաստանի ԱԳ նախարար
30.01.2025
Հայաստանն մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Վրաստանի ԱԳ նախարար

Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է այն բարեկամության, դարեր շարունակ ունեցած մեր սերտ հարաբերությունների, համագործակցության վրա, որը մեզ կապում է: Այդ հիմքերն ամուր են մեր երկու երկրների միջև: Անշուշտ, այս շրջանակը, որը մենք արդեն իսկ անվանել ենք որպես ռազմավարական գործընկերություն, է՛լ ավելի է սերտացնելու հարաբերությունը բոլոր ուղղություններով: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: «Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է: Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք է՛լ ավելի հնարավորություններ ունենք՝ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու, և տեսնում ենք, որ շատ մեծ է միտումը զբոսաշրջության ոլորտում: Հայերից շատ-շատերն են այցելում Վրաստան, և մենք անչափ ուրախ ենք լինում հյուրընկալել նրանց, և ուրախ ենք, որ նրանք ամենաբարձր 3 այցելող ազգերի թվում են մեզ համար»,- ասաց նա: