Գլխավոր դատախազը իրեն անսահման նվիրել է Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը
ԱԺ "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ.
"Հարգելի հայրենակիցներ,
երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։
Գլխավոր դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։
Մնացածի մասին` հաջորդիվ"։
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ: