Համագործակցության հնարավոր նոր ուղղություններ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների գծով տարածաշրջանային նախագահ Ֆրեդերիկ Դե Վիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց նշանակությունը գիտական ներուժի զարգացման և կրթական ծրագրերի առաջմղման գործում։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը՝ գիտելիքահենք և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին: