ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է իր վերաքննիչ բողոքը: «Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի` վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», - Facebook-ում գրել է Աթանեսյանը: Հիշեցնենք, անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացման հատկանիշներով: