13.06.2025
Առաջարկվում են հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված նոր իրավակարգավորումներ
prev Նախորդ նորություն

Փաշինյան․ «Ապագան ծրագիր է, և այն կա, եթե գիտես՝ ուր ես գնում»

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը իրական քաղաքական ուղերձ, այլ ոչ թե դատարկ խոսք։ Նրա խոսքով՝ ապագա գոյություն ունի միայն այն դեպքում, երբ կա հստակ տեսլական և գործողությունների նախագիծ։


Հունիսի 12-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության քննադատությանը՝ կապված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի հետ։ Նա նշեց, որ այս կարգախոսը եղել է ոչ թե հռետորաբանություն, այլ ռազմավարական մտածողության արտահայտություն։


«Ես եկել եմ եզրակացության, որ ապագան ծրագիր է․ եթե ունես ծրագիր՝ ուրեմն ապագա կա, եթե չունես՝ ուրեմն չկա ապագա»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս առումով «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հենց այդ ապագայի ծրագիրն է։


Նրա խոսքով՝ երբ չգիտես, թե ինչ ես անելու, ապագա չի կարող լինել, իսկ երբ հստակ կողմնորոշված ես՝ ուր ես գնում և ինչ քայլերով, ապագան դառնում է տեսանելի ու հասանելի։


«Մենք այսօր հստակ կողմնորոշված ենք, դրա մի մասը ակնհայտ է, մյուս մասը՝ դեռ ընթացքի մեջ է, դրա համար ժամանակ է պետք», — ասաց նա։ Վարչապետն ընդգծեց՝ ապագան ձևակերպվում է ոչ թե խոսքերով, այլ գործողություններով։

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի պատգամավորական պատվիրակությունը
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը