13.06.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի պատգամավորական պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ:


Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական կապեր:


Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել է գործող խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ կապերի եւ փոխհամագործակցության ակտիվացման հարցը:


Գունարս Կուտրիսը եւս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Միջպետական հարաբերությունները խորացնելու գործում նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունն ու պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:


Արսեն Թորոսյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է մանրամասներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի վերաբերյալ: Հյուրերին ներկայացվել է Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:


Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերին: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բալթյան երկրներին Հայաստան-ԵՄ ինտեգրման հարցում աջակցության համար:


Բարեկամական խմբի անդամներն ընդգծել են, որ մի շարք ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ, եւ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:


Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներ Հռիփսիմե Հունանյանը, Մարինա Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Անուշ Քլոյանը, Նարեկ Բաբայանը եւ Միքայել Թումասյանը:

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը