13.06.2025
Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց Հայկական ԱԷԿ-ում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Ճամբարակում պայթյունի մասին․ «Պետք է աշխատենք ներդրման ստանդարտների ուղղությամբ»

Լուսանկարը` Փրկարար ծառայություն
Լուսանկարը` Փրկարար ծառայություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Ճամբարակում զոհվածների ընտանիքներին և ընդգծեց՝ նման ողբերգությունները հնարավոր է կանխել, եթե անվտանգային ստանդարտները պատշաճ պահպանվեն։


Հունիսի 12-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախորդ օրը Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի։ Նա նշեց, որ անհրաժեշտ է վերադառնալ համակարգային մոտեցումներին և աշխատել անվտանգության ստանդարտների ներդրման և պահպանման ուղղությամբ, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի կանխել կամ նվազեցնել նման ողբերգությունների հետևանքները։


Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք հաստատված է, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ Արմեն Մկրտչյանն արձագանքեց, որ հունիսի 11-ին՝ առավոտյան ժամը 08:34-ին, ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցում բնակարաններից մեկում հրդեհ է։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն արձանագրել են, որ տեղի է ունեցել գազի կուտակումից առաջացած պայթյուն, ինչի հետևանքով շենքը մասնակիորեն փլուզվել է։ Աշխատանքներին ներգրավվել է 282 փրկարար։


Դեպքի հետևանքով զոհվել է 5 մարդ, 12 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը բավարար է և արդեն դուրս է գրվել։ Շենքում իրականացվել է նախնական սեյսմիկ գնահատում․ որոշ բնակարաններ կարող են օգտագործվել, սակայն բնակիչները դեռևս վերադարձ չեն կատարել՝ անվտանգության նկատառումներով։


Տարածքային կառավարման նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և համայնքապետարանը համատեղ քայլեր են ձեռնարկել՝ աջակցելու քաղաքացիներին։ Նրանց տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և անհրաժեշտ պարագաներ։ Բնակիչների մեծ մասը ժամանակավոր բնակվում է բարեկամների տներում, իսկ երկու կին տեղակայվել է հյուրանոցում։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն իրականացնում է տարածքի պահպանում՝ քաղաքացիների գույքը պաշտպանելու համար։ Այս պահին որևէ մեկը չի մնացել առանց կացարանի, և կառավարությունը պատրաստ է անդրադառնալ նաև փոխհատուցման հարցերին՝ վնասների գնահատումից հետո։

Առաջարկվում են հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված նոր իրավակարգավորումներ
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը