13.06.2025
Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին
prev Նախորդ նորություն

Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց Հայկական ԱԷԿ-ում

2025 թվականի հունիսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) կայացավ Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց՝ Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետների մասնակցությամբ։


Այցի շրջանակներում ՇԿՀԱ փորձագետները ծանոթացան կայանի արտադրական գործընթացներին, իրականացրին մի շարք տեխնիկական շրջայցեր, ինչպես նաև անցկացրեցին հարցազրույցներ ղեկավար կազմի և մասնագիտական անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները հնարավորություն տվեցին ՇԿՀԱ թիմին նախնական պատկերացում կազմել ՀԱԷԿ-ի կառավարման համակարգի, անվտանգության մշակույթի և գործառնական մոտեցումների վերաբերյալ։


Այցի ընթացքում մասնագետները կատարեցին դիտարկումներ, որոնք հետագայում կծառայեն որպես հիմք հիմնական գործընկերային ստուգման պատրաստման համար։ Նախնական այցն ունի կարևոր նշանակություն՝ որպես ՀԱԷԿ-ի և ՇԿՀԱ-ի միջև համագործակցության հերթական փուլ։


Հայկական ԱԷԿ-ը բարձր է գնահատում նմանօրինակ համագործակցությունները, որոնք խթանում են անվտանգության մշակույթի խորացումը, կազմակերպական արդյունավետության բարձրացումը և շահագործման գերազանցության ապահովումը՝ համաձայն միջազգային լավագույն փորձի։

Լուսանկարը` Փրկարար ծառայություն
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը