ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է արել՝ կապված Շվեդիայի քաղաքներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետ։ «Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից․ Հայաստանը համերաշխություն է հայտնում Շվեդիային, որ բախվել է այս՝ անմեղ քաղաքացիների կյանքեր խլած ողբերգական միջադեպին։ Ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 10 մարդ է մահացել Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղակայված ուսումնական կենտրոնում` հրաձգության հետևանքով։