14.06.2025
Լուսանկարը` ԱԲ գործիքներով
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում, իսկ Փաշինյանը՝ Պրահայում

Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ի առավոտյան մեկնել է Պրահա, որտեղ մասնակցելու է Globsec ֆորումին: Սա անվտանգության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող ամենամյա միջազգային ֆորում է, որը քննարկում է անվտանգության հարցեր:


Ֆորումը հիմնականում անցկացվել է Սլովակիայում, քանի որ նախաձեռնող կազմակերպությունը Բրատիսլավայում է, այս տարի սակայն ֆորումի վայրը Պրահան է: Աշշխատանքը մեկնարկել է նախօրեին, կշարունակվի մինչեւ վաղը: Ըստ տեղեկության, այս անգամ մասնակիցների մեջ շատ են Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արեւելքի երկրների ներկայացուցիչներ, իհարկե ոչ առաջին դեմքեր:


Դատելով տարածված կադրերից, Փաշինյանը Պրահա է մեկնել դստեր հետ: Այլ կերպ ասած, այսպես ասած՝ «թեթեւ այց» է կատարում Պրահա, եւ դա այն ֆոնին, ինչ ծավալվում է Իրանի շուրջ:


Ընդ որում, Հայաստանի ԱԳՆ արձագանքը Իրանի շուրջ տեղի ունեցողին, բավականին հատու էր՝ թե հարջակումը դատապարտող հայտարարությունների, թե մտահոգության շեշտադրումների իմաստով: Դա իհարկե ցույց է տալիս, որ Երեւանն իսկապես անհանգստացած է Իրանի շուրջ էսկալացիայով:


Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի «թեթեւ այցը» Պրահա կարծես թե չի «համապատասխանում» ԱԳՆ հայտարարության մեջ արտացոլված անհանգստությանը: Դա նշանակում է, որ Փաշինյանն ունի որոշակի հավաստիացում, որ գոնե առայժմ էսկալացիան չի՞ տարածվի դեպի Կովկաս, չի՞ բերի Ադրբեջանի սադրանքի:


Արդյո՞ք այդ հավաստիացումը առնվազն մինչեւ հունիսի 20-նն է, երբ հնարավոր է Փաշինյանի այց Անկարա: Իսկ դրանից հետո՞: Թերեւս կախված է լինելու արդեն այցի արդյունքից:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը