«Ալյանս» կուսակցությունը առաջադրել է Տիգրան Ուրիխանյանին վարչապետի պաշտոնի թեկնածու
ՀՀ-ում իշխանությունը զավթած օտարերկրյա գործակալական հանցավոր խմբին իշխանազրկելու սահմանադրական գործընթացի շրջանակում «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունն ընդգծում է, որ նախկին իշխանական համակարգի մաս կազմած կամ ներկայումս իշխող ռեժիմի կողմից նշանակված որևէ պաշտոնյա չի կարող համարվել ընդդիմադիր թեկնածու և առաջադրվել վարչապետի պաշտոնում՝ զուգահեռ ընթացող իմպիչմենտի գործընթացին:
Այս հիմքով կուսակցությունը որոշում է կայացրել վարչապետի իրական այլընտրանքային թեկնածուի կարգով առաջադրել «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի երեք գումարումների նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որը մշտապես հանդես է եկել կոշտ ընդդիմադիր դիրքորոշմամբ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նկատմամբ:
Տիգրան Ուրիխանյանը ներկայումս ենթարկվում է քրեական հետապնդման՝ ՀՀ գործող ռեժիմի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների համար և պաշտոնապես համարվում է քաղաքական հետապնդման զոհ։