9.06.2025
Լուսանկարը` 1lurer.am
prev Նախորդ նորություն

Հայաստանի նախագահը Ֆրանսիայում կմասնակցի ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով համաժողովին

Լուսանկարը` president.am
Լուսանկարը` president.am

Հունիսի 9-11-ը նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի պահպանմանն ուղղված համաշխարհային համաժողովին։


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 9-ից 11-ը մասնակցում է ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին, որը կայանում է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Նախագահը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները ծովային միջավայրի պահպանման և կայուն զարգացման հարցերում։


Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների ղեկավարների ու միջազգային գործընկերների հետ։ Քննարկվելու են բնապահպանական մարտահրավերները, կլիմայի փոփոխության հետևանքները, ինչպես նաև Հայաստանի մասնակցության ընդլայնումը միջազգային բնապահպանական նախաձեռնություններում։

Լուսանկարը` Serrano Anna / Hemis.Fr / Legion-Media
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` collab.am
09.06.2025
«Պատրաստ ենք մաքսային վերահսկողության սցենարների՝ Ադրբեջանի հետ սահմանը բացվելու դեպքում»