24.01.2025
ՀՀ նախագահն ու Սագինտաևը քննարկել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրականացման հարցեր
12.02.2024
ՀՀ նախագահն ու Սագինտաևը քննարկել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրականացման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել նոր պաշտոնում: Բակիտժան Սագինտաևը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում իր ջանքերը կներդնի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրականացման և ընդլայնման վերաբերյալ հարցեր: Մտքեր են փոխանակվել Միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների մասին: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության, հաղորդակցության ուղիների անխոչընդոտ գործունեության և այլ ոլորտներում համագործակցության խթանման կարևորությանը: Երկուստեք շեշտվել է միության անդամ երկրների միջև տնտեսական կապերի համաչափ զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև առկա շփումների խորացման ու նոր կապերի հաստատման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը: