Երևանի կենտրոնում այս պահին ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացված: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ ոստիկանությունը պատնեշներ է շարում, որպեսզի թույլ չտա քաղաքացիների ելումուտը Ազատության հրապարակ:Օպերայի շենքի շրջակայքում նկատվում են ինչպես հատուկ տեխնիկա, այնպես էլ բազմաթիվ զինվորական բեռնատարներ, որոնցով բերվել են ոստիկանության զորքերի ծառայողները:Հիշեցնենք, այսօր ժամը 17։00–ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայանալու է EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բագրատ Սրբազանը երեկ շարժման մասնակիցներին կոչ արեց հավաքվել այդտեղ՝ դժգոհությունը Փաշինյանին արտահայտելու համար: Իրավիճակը լարված է: