ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ։ Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։