9.06.2025
Գործադիրը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների վարկերը. Փաշինյան
24.12.2018
Գործադիրը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների վարկերը. Փաշինյան

Կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք եթե ԶՈՒ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ: Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելուն աջակցելու հարցին: Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի»,-գրել է Նիկոլ Փաշինյանը: