23.06.2026
Որակի հարցում կոմպրոմիս չի լինի. գործադիրը ռազմարդյունաբերության առջև պահանջ է դնում
29.08.2019
Որակի հարցում կոմպրոմիս չի լինի. գործադիրը ռազմարդյունաբերության առջև պահանջ է դնում

Մենք հանդիպում ենք ունեցել ռամզարդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ, ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կկազմենք Զինված ուժերի առաջիկա հինգ տարվա մոտավոր պահանջարկի պլանը, կաշխատենք երկու ուղղությամբ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե արտադրողները ցույց տան արդյունավետությունը բարձրացնելու եւ ինքնարժեքն իջեցնելու ճանապարհային քարտեզ, ապա կառավարությունը խնդիր կդնի օգտվել տեղական արտադրանքից: «Սա պետք է լինի երկկողմանի պրոցես, որ կառավարությունը եւ արտադրողները ապացուցեն արդյունավետությունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու մարտավարությունը և ռազմավարությունը: Որակի հարցում որեւէ կոմպրոմիս լինել չի կարող եւ սա նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ սա ձեւակերպում է որպես հանձնարարական եւ հորդորեց մեկ ամսյա պարբերականությամբ զեկուցել իրեն հանձնարարականի կատարման ընթացքում գրանցած արդյունքները: