Թրամփի որոշումը դուրս բերել Սիրիայից զորքերը նշանակում է տարածաշրջանում վերադասավորումներ, փոխանցում է Hürriyet Daily News-ը:Մինչ այդ Թուրքիան ԱՄՆ-ին օգտագործում էր, որպես ՌԴ-ին հակակշիռ, սակայն այժմ Անկարան ստիպված է ուղիղ պայմանավորվել Մոսկվայի հետ: Ամերիկյան զորքերի դուրս բերումը դեռևս չի նշանակում Սիրիայում իրավիճակի կարգավորում: Այդպիսի սցենարը ձեռնտու է առաջին հերթին Բաշար Ասադին, ով դիմագրավում էր Արևմուտքի և այնուհետև Թուրքիայի հարձակմանը: Թերթը նշում է, որ Թուրքիան այսօր արդեն գործ է ունենալու ոչ այնքան Սիրիայի, այլ ՌԴ-ի հետ, ով ազդեցության մեծ լծակներ ունի Դամասկոսի վրա: Նշվում է, որ ՌԴ-ն Թուրքիային թույլ չի տա վերջնականապես ոչնչացնել Քրդական բանվորական կուսակցությունը: Բացի այդ, քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը 2016թ.-ից իր ներկայացուցչությունն ունի Մոսկվայում: Թուրքիայի համար ավելի դյուրին է պայմանավորվել ՌԴ-ի, քան ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով: