22.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի դեսպանության՝ ՀՀ քաղաքացիներին ուղղված կոչին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ է պայմանավորված. Միլլի Մեջլիս

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՆԱ-ի անվանական աճը կազմել է 1,2 տոկոս, ոչ նավթային հատվածի համար` 7,6 տոկոս, իսկ հարկային մուծումների աճը կազմել է 5,7 տոկոս: Այս մասին ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) տնտեսության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն:


Սամեդզադեն նշել է, որ 2019 թվականի համապատասխան ժամանակահատվածի կանխատեսումը կատարվել է 104.9 տոկոսով, նավթային ոլորտում 95.9 տոկոսով, իսկ ոչ նավթային հատվածում՝ 109.5 տոկոսով: 2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, հունվարի 1-ի համեմատ՝ ԱԱՀ-ի ակտիվ վճարողների թիվը ավելացել է 32.9 տոկոսով:


«Որոշ կազմակերպություններ քննադատում են մեզ նրա համար, որ Ադրբեջանում աճում են պաշտպանական ծախսերը: Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է Ադրբեջանի բյուջեն: Եվ այն աճելու է լրացուցիչ մուծումների արդյունքում, իսկ ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է օբյեկտիվ անհրաժեշտությամբ:


Մենք շարունակելու ենք ուշադրություն դարձնել այս ոլորտին: Ադրբեջանն արդեն ունի հսկայական պաշտպանական ներուժ: Սա տարածաշրջանում ամենամեծ ներուժն է, և մենք այսուհետ ևս պետք է ավելացնել այն: Ադրբեջանը պետք է կարողանա ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանունակության, տնտեսական հզորության բարձրացման և դրա հիման վրա բնակչության կենսամակարդակի բարելավման ուղղությամբ», - ընդգծել է Զ.Սամեդզադեն: