Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է։ Մասշտաբային հրդեհը տեսանելի է քաղաքի կենտրոնի բազմաթիվ հատվածներից։ Զոհերի ու վիրավորների, ինչպես նաև վնասի մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան։ CBS-ը հայտնում է, որ տաճարի զանգակատունը փլուզվել է կրակից։ Դատելով դեպքի վայրից լուսանկարներից, կրակի մեջ է զանգակատունն ու այն շրջապատող շինարարական կոնստրուկցիաները։