17.09.2025
ՀՀ-ից արտագաղթը նվազել է 4 հազարով. ՌԴ վիճակագրական ծառայությունն այլ տվյալներ է հայտնում
23.07.2019
ՀՀ-ից արտագաղթը նվազել է 4 հազարով. ՌԴ վիճակագրական ծառայությունն այլ տվյալներ է հայտնում

2019 թ-ի առաջին կիսամյակի տվյալներով երկրից  ելքի ցուցանիշը մոտ 2 հազարով գերազանցում է մուտքինը: Այս ցուցանիշը շուրջ չորս հազարով զիջում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ելքերի թվին: Այս մասին հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեում եւ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունում VERELQ-ի աղբյուրները: Նրանք նշում են, որ ՀՀ քաղաքացիների միգրացիոն բացասական սալդոն պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնումներով: Ազգային վիճակագրական կոմիտեն այս ամսվա 25-ին պետք է հրապարակի կիսամյակային նախնական օպերատիվ տվյալները, իսկ հաջորդ ամսի 5-ին՝ արդեն դրանց բացվածքը: Հայաստանի միգրացիոն սալդոն հաշվելիս Վիճակագրական կոմիտեն հիմնվում է սահմանային հատումների էլեկտրոնային հաշվարկման համակարգի տվյալների վրա: Միեւնույն ժամանակ հետաքրքրական է այն, որ Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը հայտնում է այլ տվյալներ: Այն է՝ 2019 թ-ի հունվար-ապրիլին ՀՀ-ից ՌԴ ներգաղթյալների թվի աճի մասին: Թեպետ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՀՀ քաղաքացիների շրջանում արտագաղթն անցյալ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է: Համաձայն այլդ տվայլների, 2019 թվականի առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։ Ավելացել է նաև ՀՀ-ից ներգաղթյալների թիվը: Այդպես, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միեւնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։