Քննաչական կոմիտեն արձագանքել է մամուլում տարածվող Հայկ Հարությունյանի՝ վերջին խոսքերի մասին տեղեկություններին, թե նրան ստիպում են ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ: «Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»: Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն: Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը: Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց», - ասված է հրապարակման մեջ: Մամուլում Հայկ Հարությունյանի ու գլխավոր դտախազի միջեւ «խոսակցության» մասին եւս տեղեկատվություն է տարածվել, որին արձագանքել էր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ Գլխավոր դատախազը երբևէ Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: