Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հուլիս ամսվա տնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ կառավարությունն առաջ է շարժվում բավականին լավ տեմպով: «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝ Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս,Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,Արտահանման աճ՝ 19.5 տոկոս: Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,- գրել է վարչապետը Facebook-ի իր էջում: