Իրանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է, նա Թեհրանի շրջաններից մեկի ղեկավար Մերթենզա Ռահմանզադեն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Պաշտոնյան կորոնավիրուսի վարակի կասկածով հոսպիտալացվել է ուրբաթ օրը, որտեղ վիրուսը հաստատվել է: Այս պահի դրությամբ նրա առողջականի մասին տեղեկություններ չկան: VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 22-ի դրությամբ Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 28-ի, արձանագրվել է 5-րդ մահը: