Փորձագետ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ Էրդողանը քաղաքական շահեր ունի Սիրիայում: Նա նշել է, որ Էրդողանը ցանկանում էր Ասադին համոզել, Սիրիայում առանցքային պաշտոններին նշանակել Մահմեդական եղբայրներին:Ըստ նրա, Թուրքիան՝Ասադին տապալելու գաղափարների գլխավոր հովանավորն է: Նրա խոսքով, Թուրքիան՝մարտի 5-ին կայանալիք Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ ցանկանում է հնարավորինս շատ տարածքներ գրավել Սիրիայում, որպեսզի հետագայում կարողանա դրանք բանակցությունների ընթացքում սակարկել: Նա հավելել է, որ Էրդողանի գլխավոր նպատակը՝Հալեպն է ու անգամ Դամասկոսը: