Այսօր ադրբեջանական ընդդիմությանը չի հերիքում լիազորություններ և ռեսուրսներ՝հասարակության ընդդիմադիր հատվածին մոբիլիզացնելու համար: Երկարաժամկետ փոխադարձ մեղադրանքները թուլացրել են ադրբեջանական ընդդիմությանը և խաթարել հասարակության վստահությունը նրանց նկատմամբ:Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի փորձագետ Արաստուն Օրուջլուն: Նա նշել է, որ այսօրվա ընդդիմությունն՝Ադրբեջանի կառավարության իդեալական հակառակորդն է: Ըստ նրա, ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողանում անգամ պայքարի ռազմավարություն մշակել և հայտնվել են ճգնաժամում: Ըստ նրա, այս ողջ ընթացքում ընդդիմությունը մեկ անգամ է կարողացել հակադարձվել իշխանություններին՝2003թ.-ի նախագահական ընտրություններում, որտեղ նրանք պարտվեցին: