Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է, որ Սիրիան բազմիցս պատասխանել է Թուրքիայի ահաբեկիչ դաշնակիցների ոտնձգություններին և հավելել՝«Սիրիան օրինական ձևով կպատասխանի այդ ոտնձգություններին»: Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալեհ ալ-Ֆայազը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահին և նրան հանձնել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի նամակը: Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև ընդգծել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը՝ երկու ժողովուրդների շահերը պաշտպանելու և Իրաքի ու Սիրիայի անվտանգությունն ապահովելու համար: