Թուրքիան հիբրիդային պատերազմ է վարում: Այդ մասին հայտարարել է Հունաստանի միգրացիայի հարցերով փոխնախարար Յորգոս Կումուցակոսը: Նա կոչ է արել Անկարային դադարեցնել շանտաժի ենթարկել Հունաստանին և ԵՄ-ին՝փախստականների թեման օգտագործելով: Ըստ նրա, Թուրքիան դեմոկրատական պետություն չէ՝ի տարբերություն Հունաստանի: Նա նշել է, որ Թուրքիան բռնապետական պետություն է: Նրա խոսքով, Թուրքիան հիբրիդային պատերազմ է վարում և նրանց առաջին զոհը՝ճշմարտությունն է: