Թուրքիայի պաշտպանության նախարարը հերքել է Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ քիմիական զենքերի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման մասին տարածված լուրերը: Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում «Խաղաղության աղբյուր» գործողության ժամանակ արգելված զենքեր չեն օգտագործվել և իրենց պահեստներում նման զենքեր չկան: Նա նշել է, որ Թուրքիան հարգում է հարևան պետությունների, հատկապես Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Սիրիայում ռազմական գործողության ընթացքում խաղաղ բնակչությունը չի տուժելու: Անկարայի նպատակն է հալածել Թուրքիայի կառավարության ընդդիմադիր քրդերին: