24.11.2024
Հայտնաբերվել է 3 հետախուզվող. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Ոստիկանապետը Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակել

Ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Արթուր Մկրտչյանը՝ ազատվելով Աշտարակի բաժնի պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:


VERELQ-ը հիշեցնում է, որվ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան:


Արյունալի միջադեպից հետո ոստիկանապետի հրամանով Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը պաշտոնանկ էր արվել։