Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել է խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս է եկել օրենքի շրջանակից: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարության մեջ: «Հանրահավաքը, որը նոյեմբերի 18-ին սկսվել է Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի առջեւ, ավելի ուշ հակաօրինական բնույթ է ընդունել: Մասնավորապես, հավաքվածների մի մասը փակել է օրենսդիր մարմնի բոլոր մուտքերը: Դրա հետ մեկտեղ քաղաքական ղեկավարները բացահայտորեն կոչ են անում կողմնակիցներին խոչընդոտել խորհրդարանի աշխատանքը: Չնայած ՆԳ նախարարության կողմից արված մի շարք կոչերին ու նախազգուշացումներին, ժողովների եւ կարծիքների արտահայտման ազատությունը դուրս է եկել օրենքի շրջանակից»,-նշվում է հայտարարության մեջ: