ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է մայիսի 8-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտյան ԱԺ նիստն ընդհատվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքով։