G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձը կարող է նոր հեռանկարներ բացել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին, մեկնաբանելով G7 գագաթնաժողովի արդյունքները, ասել է Եվրոպայում հեռանկարային վերլուծության և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմանուել Դյուպուին: Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գագաթնաժողովին նախաշեմին մի քանի հանդիպումների ընթացքում անդրադարձել է G7- ի կազմ Ռուսաստանի վերադառնալու թեմային: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, իսկ այնուհետև Փարիզում դեսպանների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը անդրադարձել է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունում Ռուսաստանի դերակատարության հարցին: