Հայաստանում մայիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք և 1 մահ: Մահացել է ևս երկու պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19, սակայն մահվան պատճառն այլ է եղել: Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 49 պացիենտ: Բացասական թեստերի քանակը 1046 է: Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել մահվան դեպքի վերաբերյալ: «Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։ Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանուր պատկերը հանրապետությունում այսպիսին է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3175 Առողջացածներ - 1267 Փաստացի բուժվողներ -1852 Ընդհանուր թեստեր - 30397 Մահվան ելքեր - 44 Մահվան ելքեր այլ պատճառով – 12