Դարիգա Նազարբաեւան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը նրա թեկնածությունն առաջադրել էր այդ պաշտոնի համար։ «Խնդրում եմ Դարիգա Նուրսուլթանի Նազարբաեւային ընտրել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ»,-Տոկաեւի դիմումը հրապարակել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ղրիմբեկ Կուշերբաեւը: Օգոստոսի 12-ին Տոկաեւը Դարիգա Նազարբաեւայի պատգամավորական լիազորությունները երկարացրել էր դրանց ժամկետի լրանալու կապակցությամբ: 56-ամյա Նազարբաեւան մարտի 20-ին միաձայն Սենատի նախագահ էր ընտրվել պալատի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում: