23.11.2024
ԲԴԽ-ն դատարանների նախագահներին ուղղված հայտարարություն է տարածել
prev Նախորդ նորություն

Լեհաստանից Երևան մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռ է մեկնել

Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանում ՀՀ դեսպանությունը։


«ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ»,- ասված է հաղորդագրության մեջ։