Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ուղերձում ասված է. «Մեծարգո Նիկոլ Վովայի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Հայաստանի պատմության պետական այս կարևոր հանգրվանը լավ առիթ է խոսելու ոչ միայն իրավական, իսկապես ազատ հայկական հասարակության ստեղծման գործում Ձեր ունեցած կարևոր դերի մասին, այլև Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում Ձեր անձնական մեծ ներդրման մասին: Մեծամասամբ Ձեր շնորհիվ է, որ հայ և եվրասիական այլ ժողովուրդների միջև հարաբերությունները շարունակում են կառուցվել բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների հիման վրա: Համոզված եմ, որ հետագա կառուցողական տնտեսական համագործակցությունը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և նպաստում տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը: Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հարատև բարեկեցություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն և բարգավաճում»։