Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ի մամուլի ծառայությունից: «Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: Բարձր եմ գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: