ԱԺ նախկին պատգամավոր, իր ռուսաֆոբ արտահայտություններով հայտնի վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Սաֆարյանի գործունեությունը նոր կարգավիճակում ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Հիշեցնենք, օրերս Դանիել Իոաննիսյանն ու Ալբերտ Ստեփանյանը նշանակվել էին Հանրային խորհրդի անդամներ։