Այսօր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն է տեղի ունեցել, ինչից հետո այն իրականացնող անհայտ անձինք իրենց հետ տարել են Վերմիշյանին և նրա համակարգիչները: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։ Հիշեցնենք, Վերմիշյանի դեմ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով կա հարուցված քրեական գործ: VERELQ-ը հաջորդիվ կներկայացնի մանրամասները: