Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ երկրի նախագահը ստացել է Ալեքսեյ Գոնչարուկի ներկայացրած հրաժարականի խնդրագիրը, որը կքննարկի: Նախագահի աշխատակազմը լրացուցիչ կներկայացնի արդյունքները: Գոնչարուկը պարզաբանել է, որ նման որոշում կայացրել է սկանդալից հետո՝ Վլադիմիր Զելենսկու մասին իր հայտարարությունների վերաբերյալ աուդիո ձայնագրություն հրապարակումից հետո, որպեսզի ապացուցի իր հարգանքը: Նա չի ժխտել դրա իսկությունը, բայց պնդել է, որ այն մոնտաժված է: VERELQ-ը հիշեցնում է, որ Ալեքսեյ Գոնչարուկը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի օգոստոսին: