Ռուսաստանի կառավարությունը բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել Պաշտպանության նախարարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Տատյանա Շևցովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գործող օրենսդրությանը համապատասխան խաղաղապահ զորակազմի ապահովումն իրականացվում է բյուջետային միջոցների լրացուցիչ հատկացման հաշվին։ ՌԴ կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել», - ասել է Շեւցովան։ Մասնավորապես, գումարը նախատեսված է ռուսական զորակազմի կահավորման համար։ «Նախատեսվում են նաեւ լրացուցիչ վճարումներ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման գործողությանը մասնակցող անձնակազմին։ Դրանք կկազմեն դրամական բովանդակության երկու աշխատավարձ», - հստակեցրել է նա ։ Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների գործողություններն օգնել են կանխել հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ վերահսկվում են ռուս խաղաղապահների ստորաբաժանումների կողմից։