ԱՄՆ-ը փորձում է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: «Դուք տեսնում եք ամերիկացիների քարոզչությունը, թե ինչպես են նրանք ցանկանում միմյանցից հեռացնել իսլամական համակարգն ու ժողովրդին: Նրանք մշտապես դրանով են զբաղվում»,- նշել է նա: