ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը և ուղարկել այն Քրեական ոստիկանություն։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ դատավոր Մհեր Պետրոսյանը, որը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու կապակցությամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին, դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ: ԲԴԽ-ն դատավորի դիմումն ուղարկել էր գլխավոր դատախազություն: