21.04.2025
Հայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է Դուշանբե
prev Նախորդ նորություն

Ասիական զարգացման բանկը և ՀԷՑ-ը 35 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 35 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով` հատկապես մարզերում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարում ապահովելու համար: Այս մասին հայտնում են ԱԶԲ-ից:


Նշվում է, որ 20 մլն դոլարը որպես վարկ կտրամադրի ԱԶԲ-ն, իսկ մնացած 15 մլն դոլարը՝ Ասիայի մասնավոր ենթակառուցվածքների առաջատար հիմնադրամը (LEAP), որը կառավարվելու է ԱԶԲ-ի կողմից:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2017թ-ին ԱԶԲ-ն հաստատեց 80 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը ՀԷՑ-ին, որով նախատեսվում էր բարելավել էլեկտրաէներգիայի բաշխումը և մեծացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը:


 

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության դրսևորումները. Արմեն Սարգսյանը՝ Բայդենին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար