ԵԱՏՄ մի շարք երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր ակտուալ նշանակություն ունի։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմանների բացակայությունը Հայաստանի համար որոշակի դժվարություններ է ստեղծում, ուստի միության մնացած տարածքի հետ անարգել եւ ուղեւորային կապը հիմնարար նշանակություն ունի հանրապետության համար: «Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են մեզ համար, ուստի ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր ակտուալ նշանակություն ունի»,-ասել է Փաշինյանը: Ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է նաև մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը: