24.11.2024
ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Միրզոյան

Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը Երևանում կայացած հանդիպման ընթացքում հանգամանալից կերպով անդրադարձ են կատարել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, խոսել Արցախի  դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև ագրեսիայի օրերին թույլ տրված հանցագործությունների մասին: Այս մասին համատեղ ասուլիսում հայտարարեց նախարար Միրզոյանը:


"Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման, մասնավորապես՝ առաջին հերթին, հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելու մասին",- ասաց նա՝ ավելացնելով, որ քննարկվել է նաև մշակութային ժառանգության պահպանման հարցը:


Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը քննարկել են նաև իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին, առկա լարվածության և Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելը։


"Խոսել ենք, ընդհանրապես, բոլոր առկա խնդիրների՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես՝ մատնանշել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում",-հավելեց Միրզոյանը: